Օդեսայում վարժանքների ժամանակ Սահակաշվիլին մտել Է պարեկային ավտոմեքենայի բեռնախցիկը
ОбществоՈւկրաինայի Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին մասնակցել Է հմտությունների կատարելագործմանը տեղական ոստիկանության ապագա աշխատակիցների վարժանքների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ոստիկանների վարժանքների ընթացքում կատարվել են տարահանման, ավտոմեքենայի կանգնեցման եւ փաստաթղթերի ստուգման վարժություններ:
Փորձարկելով անկարգությունների թեժ պահին տուժածի տարահանման եղանակը՝ Վրաստանի նախկին նախագահը դուրս Է ցատկել պարեկային ավտոմոբիլից, վերցրել գետնին պառկած «վիրավոր» ոստիկանին, նրան տարել հետ դեպի ավտոմեքենա եւ նրա հետ մտել բեռնախցիկը:
Իրադարձությունը բազմաթիվ հեգնական մեկնաբանություններ Է հարուցել սոցիալական ցանցերում: «Ցանկացել Է հնարավորինս լավ լինի, ստացվել Է ինչպես միշտ», «Սահակաշվիլին Ուկրաինայի ոստիկանության հետ մարզվել Է՝ պատրաստվելով այն դեպքին, երբ Վրաստանից գան իր հետեւից»,- գրել են Twitter-ի օգտատերերը: