Թուրք հասարակությունը լիրայից անցում է կատարել դոլարի, եվրոյի
АналитикаԱրժեզրկում տերմինը Թուրքիայում դարձել է առօրյայում օգտագործվող բառ: Թուրքիայում քաղաքական խառնաշփոթն իր պտուղներն է տալիս: Որքան էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձի դուրս գալ նման իրավիճակից ի շահ իր կուսակցության, անօգուտ է:
Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ հասել է պատմական նվազագույնին այն ֆոնի վրա, որ Թուրքիայի առաջատար կուսակցությունները առայժմ չեն կարողացել պայմանավորվել կոալիցիա ստեղծելու հարցով:
Մեկ դոլարի փոխարժեքը հասել է 2.85 լիրայի, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Որպես թուրքական լիրայի ռեկորդային անկման պատճառներ՝ նշվում են քաղաքական անկայունությունը և ահաբեկչական հարձակումները, որոնք բացասաբար են ազդում տնտեսական ոլորտի վրա։
Թուրքական լիրան վերջին ամիսներին 7,62% անկում է գրանցել, իսկ տարեսկզբից` 22,62% -ով:
Ավելին տեղեկություներն են շրջանառվում, որ թուրք ժողովուրդն անհանգստանալով քաղաքական, ռազմական և անվտանգության ռիսկերի պատճառով մշակում են իրենց տնտեսական և դրամավարկային գոյատևման միջոցները:
Կենտրոնական բանկը, որը չի կարողանում հաղթահարել գնաճային ճնշումները և ազդել գնաճի ցուցանիշի վրա, չի կարողացել որևէ փոփոխություններ իրականացնել տոկոսադրույքների հարցում: Ավանդատուները տեղյակ լինելով իրավիճակին հասկացել են, որ ավելի գրավիչ և անվտանգ տարբերակը դեպի դոլար, եվրո և այլ արտարժույթի հաշիվների անցումն է, քան արժեզրկվող թուրքական լիրան պահելը:
Ըստ Բանկային ոլորտի ցուցանիշների, արտարժութային ավանդների և ցպահանջ տրամադրված ընդհանուր վարկերի հարաբերակցությունը հասել է 43%-ի, այսինքն` վերջին 10 տարիների ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
Այս ֆոնին Թուրքիայի իշխանությունները փորձում են հանգստացնել ժողովրդին. Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհադ Զեյբեկչին հայտարարել է, որ խուճապի մեջ ընկնելու կամ լիրան ամրապնդելու հարցում խոշոր միջամտության անհրաժեշտություն չկա:
Սակայն մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ քանի դեռ կոալիցիա չի ձևավորվել և դեռ խոսակցություններ են շրջանառվում նոր ընտրություններ անցկացնելու մասին, ապա Թուրքիայի ժողովուրդը կշարունակի պայքարել արժեզրկվող թուրքական լիրայի դեմ:
Հրաչուհի Հայրապետյան