Կայծակի չորս հարվածից Google-ը կորցրել Է օգտատերերի տվյալները
ОбществоԲելգիայում Google-ի տվյալների մշակման կենտրոններից մեկի վրա կայծակի չորս հավածները հանգեցրել են օգտատերերի տվյալների մասնակի կորստի, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին:
Օգոստոսի 13-ին ճայթած ամպրոպն ազդել Է Google Compute Engine ծառայության աշխատանքի վրա: Դրա հետեւանքով օգտատերերից ոմանք անվերադարձ կորցրել են իրենց ֆայլեր մուտք գործելու հնարավորությունը: Մյուս տվյալները հաջողվել Է որոշ ժամանակ անց վերականգնել: Անսարքությունների վերացման համար ընկերությանը պահանջվել Է չորս օր:
Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ դասեր են քաղել այս իրավիճակից, որպեսզի նման բան այլեւս չկրկնվի: