Ադրբեջանում անչափահասների ինքնասպանության պատճառը վաղաժամ ամուսնություններն ու ընտանեական վեճերն են
ОбществоԱդրբեջանում հրապարակվել է անցած 4 տարիներին եւ այս տարվա առաջին երեք ամիսներին ինքնասպանություն գործած անչափահասների թիվը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի ընտանիքի, կանանց եւ երեխաների խնդիրների գծով Պետկոմիտեի տեղեկատվության եւ վերլուծական հետազոտությունների բաժնի ղեկավար Էլգյուն Սաֆարովը Report.az-ին հայտնել է, որ Ադրբեջանում 2014 թվականին ինքնասպանություն է գո րծել 50, իսկ 2015 թվականի առաջին երեք ամիսներին` 8 երեխա:
«Ադրբեջանում երեխաների ինքնասպանության համար պատճառ հանդիսացող խնդիրներն ավելի շատ վաղաժամ ամուսնության, կենցաղային բռնությունների, ուսումից հեռանալու, ծնողների ամուսնալուծության, խնամազրկության դեպքեր են»,-ասել է նա: Էլգյուն Սաֆարովի խոսքով` ինքնասպանության գլխավոր պատճառն ընտանեական վեճերն են: «Երեխային ինքնասպանության է հասցնում դեպրեսիվ վիճակը: Աղջիկների ինքնասպանության վրա ազդում է վաղաժամ ամուսնությունը: Տղա երեխաների ինքնասպանության դեպքերը հանդիսանում են կրթության եւ այլ բնագավառներում անհաջողությունները, ծնողների եւ շրջապատող մարդկանց հետ անձնական հարաբերությունների ոչ նորմալ լինելը», -նշել է նա:
Պետկոմիտեի պաշտոնյաի կարծիքով` ինքնասպանության դեպքերն ավելի շատ տարածված են տղա երեխաների շրջանում: Նրա խոսքով` ինքնասպանության դեպքերն ավելի շատ գրանցվում են 17-19 տարեկան տղաների մոտ: Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանում կան նաեւ մի քանի անգամ ինքնասպանության դիմած երեխաներ:
Կայքը հայտնում է, որ Ադրբեջանում 2010 թվականին երեխաների ինքնասպանության 51 դեպք է գրանցվել, 2011 թվականին` 28, 2012 թվականին` 60, 2013-ին` 71 դեպք: