Սուրենավանում օձի խայթոցից 54-ամյա կին է մահացել
ОбществоNews.am-ը գրում է.
Արարատի մարզի Սուրենավան գյուղում օգոստոսի 18-ին տնամերձ հողամասում աշխատելիս Սուրենավանի բնակչուհի, 54-ամյա Կարինե Թադեւոսյանին օձ է խայթել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Սուրենավանի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար Ռիմա Մանուկյանը:
Նրա խոսքով` կնոջը տեղափոխել են Արարատի հիվանդանոց, այնուհետեւ Երեւան, որտեղ էլ կինն այսօր մահացել է:
Կարինե Թադեւոսյանն ամուսնացած էր , չէր աշխատում, ուներ 3 չափահաս երեխա: