Իջեցվել են մի շարք թանկարժեք դեղերի գները
Общество«Հոֆֆման-Լյա Ռոշե» կազմակերպությունը միացել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի կոչին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կազմակերպության Հայաստանի ներկայացուցչությունը վերանայել է «Հոֆֆման-Լյա Ռոշե» դեղագործական ընկերության արտադրության թանկարժեք դեղերի գները և ՀՀ առողջապահության նախարարություն պաշտոնապես ներկայացրել է իջեցված դեղերի անվանացանկերը: Արդյունքում, հուլիսից դեղատներում նշված ընկերության մի շարք թանկարժեք դեղեր հիվանդները կարող են ձեռք բերել ավելի մատչելի գներով: