Ծաղկաձորն ու Գյումրին կմրցեն 2016թ-ին Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքի կոչման համար
ОбществоՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջարկում է, միանալ «Հայաստանի Հանրապետության 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք մրցույթին` քվեարկելով Գյումրի քաղաքի օգտնի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախարարն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.«Հայտարարվել է «Հայաստանի Հանրապետության 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաքե մրցույթը՝ թեկնածուներն են Գյումրին ու Ծաղկաձորը: Չնայած ինձ համար շատ սիրելի են թե Ծաղկաձորը և թե Գյումրին, բայց հաշվի առնելով այն, որ Ծաղկաձորն արդեն հյուրընկալում է մի շարք ավանդական մարզական ու երիտասարդական միջոցառումներ, ուստի ես կքվերակեմ մեր Գյումրիի օգտին ու կոչ կանեմ բոլորիդ ևս անել դա: Մեր բջջայիններից ուղարկում ենք կարճ հաղորդագրություն 2500 համարին ու նշում EMG բառը: Աջակցենք ավանդույթների ու հայ ազգին բազմաթիվ աշխարահռչակ զավակներ տված մեր Գյումրիին՝ ճանաչվելու 2016 թ.-ի տարվա երիտասարդական մայրաքաղաք»:
«Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի նպատակներն են խթանել ՀՀ մարզերի համաչափ զարգացումը, զարգացնել երիտասարդական նախաձեռնողականությունը, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ բարեխիղճ եւ գործընկերային հարաբերությունները ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում, խրախուսել ՀՀ քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, ինչպես նաև նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը: