Շիրակավանում օրհնվեց այս տարվա բերքն ու բարիքը
ОбществоՇիրակավան համայնքում օրհնվեց այս տարվա բերքն ու բարիքը: Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Շիրակավան համայնքում հիմնականում մշակում են հացահատիկային,
Պտղոց երախայրիքն Աստծուն ընծայաբերելու կարգը սահմանված է Մովսես մարգարեի կողմից: Որթատունկի պտուղը համարվում է պտուղներից ազնվագույնը եւ կոչվում Պտղոց արքա: ԹԵև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին օրհնության համար« որպես այգեքաղի երախայրիք« պտուղների միջից նախապատվությունը տալիս է խաղողի ողկույզին, սակայն շիրակավանցիները օրհնության էին բերել նաև ցորենը« գարին« բանջարեղենը և մեղրը:
Գյուղի հոգևոր հովիվը մաղթեց, որ օրհնությունը տարածվի ամբողջ բերքի վրա: «Մաղթանքս է, որ եթե այս տարի սպասվածից քիչ է բերք ստացվել, Աստծո օրհությամբ այն շատիտեղ ծառայի: Աստված ուժ, կորով ու շնորհք տա հաջորդ տարի՝ էլ ավելի առատ բերք տա, և կարողանաք մարմնավոր պարգևների միջոցով Տիրոջից նաև հոգևոր բարիքներ ակնկալել»,- նշեց Տեր Հակոբը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի արդեն հնարավոր լինի կարգը կատարել կառուցվող եկեղեցու ներսում:
Շիրակավան համայնքը երկար տարիներ եկեղեցի չի ունեցել: Գյուղում եկեղեցի կառուցելու նպատակով համայնքապետարանը Շիրակի թեմին հատկացրել է մոտ 1200 ք.մ հողատարածք, իսկ եկեղեցին կառուցելու նախաձեռնությունն իրենց վրա են վերցրել ծնունդով շիրակավանցի մոսկվայաբնակ Թավրիզյան եղբայրները: Ի դեպ, գյուղը եկեղեցի ունեցել է մինչև Ախուրյանի ջրամբարի կառուցումը, որի շինարարության պատճառով գյուղը 1820 թվականին տեղափոխվել է, բնակիչները վերաբնակեցվել մի փոքր հեռու: Ջրամբարը կառուցվում է 17-րդ դարի եկեղեցին թողնելով իր նախկին տարածքում. այսպես եկեղեցին հայտնվում է ջրի տակ: Երկար տարիներ, ասում են, որ ջրամբարի տակից եկեղեցու քարերը լույս են տվել: Քարերը տարիներ առաջ դուրս են բերվել ջրից եկեղեցի կառուցելու նպատակով, բայց այդպես էլ տարիներ շարունակ չի հաջողվել կառուցել եկեղեցին՝ մինչ այս նախաձեռնությունը: Հենց այդ նույն քարերը կօգտագործվեն նոր եկեղեցու շինարարության ժամանակ: Թեմի առաջնորդի օրհնությամբ և բարերարի աջակցությամբ արդեն մեծ թափով եկեղեցու շինարարությունն ընթանում է:
Բերքի օրհության խորհուրդը վերջին տարիներին շատ համայնքներում է իրականացվում՝ այս մասին «Արմենպրես»-ին հավաստեց Շիրակի թեմի առաջնորդ Միաքայել եպիսկոպոս Աջապահյանը: «Բերքի օրնություն գրեթե բոլոր համայքներում էլ կատարվում է, իսկ եթե ոչ՝ դա համայնքի ղեկավարի թերացումն է, սա արտառոց բան չէ: Խաղողի օրհնությունը բերքի օրհնությունն է՝ որպես բերքի երախայրիք»,-հավելեց Միքայել սրբազանը :
Արմենուհի Մխոյան