Թեհրանի հրապարակներից մեկը կկրի հայ նահատակ Գագիկ Թումանյանի անունը
ОбществоԹեհրանի Ղաեմաղամ Ֆարահանի փողոցում գտնվող «Շոա» հրապարակը կկրի Գագիկ Թումանյանի անունը:
Ինչպես հաղորդում է «Ալիք» պարբերականը, ԻԻՀ կրոնական փոքրամասնությունների հարցերով նախագահի հատուկ օգնական Ալի Իվնեսին հատուկ նամակ է հղել Թեհրանի Իսլամական քաղխորհրդին եւ պահանջել, որպեսզի քաղաքի հրապարակներից մեկն անվանակոչվի հայ նահատակ Գագիկ Թումանյանի անվամբ:
Նամակում ասված է, որ երկրի սահմանները պաշտպանված է շնորհիվ այն ռազմիկների եւ նահատակների, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն Իրանի ապագային: