ԼՂՀ Նախագահն արժեւորել է բարոնուհի Քերոլայն Քոքսի Արցախ պարբերական այցերն Արցախ
ОбществоԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 20-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահ Սահակյանն արժեւորել է բարոնուհու կողմից պարբերաբար Արցախ կատարվող այցերը, պատվիրակության կազմի շարունակական ընդլայնումը՝ այն համարելով կարեւոր Արցախը ճանաչելու եւ մեր երկրի ու ժողովրդի հետ բարեկամական կապերն ամրապնդելու տեսանկյուններից: