Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիները» գիրքը հրատարակվել է պարսկերենով
КультураԹեհրանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում պարսկերենով լույս է տեսել արևտահայ գրող եւ երգիծաբան Երվանդ Օտյանի «Անիծյալ տարիներ 1914-1919. Անձնական հիշողություններ» գիրքը, որտեղ հեղինակի հուշերն են Ցեղասպանության եւ գաղթի օրերից:
Ինչպես հաղորդում է «Արաքս» շաբաթաթերթը, գիրքը լույս է տեսել 1100 տպաքանակով եւ տրամադրվել գրախանութներին:
Գիրքը պարսկերեն թարգմանել է Անդրանիկ Խեչումյանը: