Ի՞նչ է պատահել Քրիստինա Ագիլերային
LifestyleNEWS.am STYLE-ը գրում է.
Ամերիկյան հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլերայի արտաքին տեսքը կտրուկ փոխվել է։ fishwrapper.com-ի փոխանցմամբ՝ Քրիստինան միշտ առանձնացել է իր գեղեցկությամբ, սակայն վերջերս հրապարակված լուսանկարներում զգալի փոփոխություններ են նկատվում։
Քրիստինայի կարմիր զգեստով լուսանկարը արված է 2014-ի նոյեմբերին, իսկ սեւ զգեստով նկարը՝ անցյալ շաբաթ։ Այնպիսի տպավորություն է, որ երկու լուսանկարներում էլ գեղեցիկ, բայց տարբեր կանայք են։ Այս տարբերությունը պլաստիկ վիրահատությունների հետեւա՞նք է, թե՞ Քրիստինան դեռ վերջնականորեն չի վերականգնել իր կազմվածքը երկրորդ ծննդաբերությունից հետո։
Եթե Քրիստինայի արտաքին տեսքի փոփոխությունները պլաստիկ վիրահատությունների հետեւանք են, ուրեմն ըստ աղբյուրի՝ «Այս կինը միշտ էլ լեգենդ կլինի, բայց եւս մի քանի նման փոփխություն, եւ երկրպագուները այլեւս չեն ճանաչի նրան»։