Արքայադուստր Դիանայի և նորածին Շառլոթի «համատեղ» լուսանկարը վեճեր է առաջացրել սոցկայքերում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Ֆոտոմոնտաժը, որում Մեծ Բրիտանիայի հանգուցյալ արքայադուստր Դիանան պատկերված է թոռնուհու՝ Շառլոթի հետ, վեճեր է առաջացրել սոցկայքերում, գրում է Газета-ն։
Լուսանկարը Facebook-ում հրապարակվել է օգոստոսի 4-ին և բազմաթիվ հավանություններ ու մեկնաբանություններ ունեցել։
Լուսանկարի հեղինակները համատեղել են 2 լուսանկար։ Առաջինն արվել է 2015թ. հուլիսին՝ Շառլոթի մկրտության ժամանակ, երկրորդը՝ 1997թ. օգոստոսին, երբ Դիանան հանդիպել է Մայր Թերեզայի հետ։
Ոմանք լուսանկարն անվանել են հուզիչ և գեղեցիկ, մյուսները՝ տհաճ և անճաշակ։

![]()
![]()