Շենգավիթում և Էրեբունիում պլանային ջրանջատումներ կլինեն
ОбществоՊլանային աշխատանքներով պայմանավորված` առաջիկա օրերին Երևանի Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ջրամատակարարման ընդհատումներ կլինեն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երևան Ջուր» ընկերությունից, օգոստոսի 24-ին` ժամը 10.00-ից մինչեւ օգոստոսի 25-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պողոտայի 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, «Էրեբունի» օդանավակայանի ջրամատակարարումը:
Օգոստոսի 24-ին` ժամը 11.00-15.00-ն, կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` բացառությամբ Արցախի պողոտայի ջրամատակարարումը: Նույն օրը` ժամը 11.00-15.00-ն, կդադարեցվի նաև Շենգավիթ վարչական շրջանի Գ. Նժդեհի, Սմբ. Զորավարի, Մայիսի 9-ի, Չեխովի, Օդեսայի, Շևչենկոյի, Ռ. Պատկանյան, Եղբայրության, Ս. Տարոնցու, Յու. Մարկվարտի, Հ. Հովհաննիսյան, Եղ. Թադևոսյան, Հ. Հովսեփյան, Ֆրունզեի, Գորգագործների, Շահամիրյանների, Նիզամու, Մասիսի, Կամվոլնու, Շարուրի, Կաշեգործների, Բունիաթյան, Մխչյան, Բայդուկովի, Գործարանային, Կոտովսկու, Ղարիբջանյան, Մուսայելյան, Դոդոխյան, Քիմիագործների, Հրազդանի, Զ. Եսայան, Թ. Սարյան, Լ. Խաչիկյան, Մադոյան, Սարգսյան, Մանանդյան, Թամանցիների փողոցների, Վերին Շենգավիթ թաղամասի 1-ին փողոցի և 2-րդ նրբանցքի, 2-րդ փողոցի և 2-րդ նրբանցքի, 3-րդ, 6-րդ, 10-րդ, 10ա, 11-րդ փողոցների, Ներքին Շենգավիթ թաղամասի 1-16-րդ փողոցների և նրբանցքների, Արին-Բերդի փողոցի և 2-րդ նրբանցքի, Մանանդյան փողոցի և 1-ին նրբանցքի, Սևանի փողոցի եւ 2-րդ նրբանցքի, Մանթաշյան փողոցի եւ 1-ին նրբանցքի, Բագրատունյաց փողոցի 3-րդ, 4-րդ նրբանցքների և 16-ից բարձր համարների, Արարատյան փողոցի 1-66, Արշակունյաց պողոտայի 36-127, Արցախի պողոտայի 20-ից բարձր համարների ջր ամատակարարումը: