Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 7 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 6 պատահարի հետևանքով մեկ մարդ է զոհվել, 7-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, օգոստոսի 20-21-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 22 դեպքից բացահայտվել է 19-ը: Բացահայտվել է գողության 7, խարդախության 5, գույքի դիտավորությամբ ոչնչացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու և գողության 1-ական դեպք: