«Կանեփ-կակաչ-2015»-ի շրջանակում ոչնչացվել է 3719 կգ վայրի կանեփ
Общество«Կանեփ-կակաչ-2015» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 19-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3719 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 25,6 կգ կանեփի բույս: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում, ապօրինի շրջանառությունից առգրավվել է 4,7 գրամ «մարիխուանա», 60 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց: Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, կամովին հանձնվել է երկփողանի որսորդական 1 հրացան, ինքնաշեն թմբուկավոր 1 ատրճանակ, 1 նռնակ` պայթուցիչով, վառոդի 1 փաթեթ, գլանաձև 1 պայթուցիչ, տարբեր տրամաչափի 118 փամփուշտ: