Նավթն Էժանանում Է ութերորդ շաբաթն անընդմեջ
ЭкономикаՆավթի արժեքն օգոստոսի 21-ին շարունակում Է իջնել առաջարկի գերավելցուկի ֆոնին. ընթացիկ շաբաթը կարող Է դառնալ անընդմեջ ութերորդը, երբ սեւ ոսկու շաբաթական Էժանացում Է գրանցվել. դա ամենաերկարատեւ ժամանակամիջոցն Է 1986 թվականից ի վեր, ինչի մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երեւանի ժամանակով ժամը 08.55-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent խառնուրդի՝ հոկտեմբերի ապառնագրերի արժեքն իջել Է 0,94 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 46,18 դոլար, WTI նավթի՝ հոկտեմբերի ապառնագրերի գինն իջել Է 1,02 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 40,9 դոլար:
Նավթի գների դինամիկան որոշող հիմնական գործոնը մնում Է շուկայում առաջարկի գերավելցուկը: ՕՊԷՔ-ի անդամ առաջատար երկրները պահպանում են հանույթի մեծ ծավալները: Այդ ֆոնին Citigroup Inc.-ի վերլուծաբանները կանխատեսում են սեւ ոսկու արժեքի անկում բարելի դիմաց մինչեւ 32 դոլար:
«Մոտ ապագայում պահանջարկը հազիվ թե կարողանա ծածկել առաջարկի գերավելցուկը,- Bloomberg գործակալությանը հայտարարել Է CMC Markets-ի ավագ վերլուծաբան Ռիկ Սպուները:- Գների վրա ճնշումից խուսափելուն կօգնի հանույթի կրճատումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: