Խոսրով Հարությունյանը Սահմանադրության նոր նախագծի որոշ դրույթների հստակեցման անհրաժեշտություն է տեսնում
ОбществоՀՀ Սահմանադրության փոփոխությունների 4-րդ գլխի 89-րդ հոդվածի չորրորդ կետով նախատեսված դրույթը (եթե Ազգային ժողովի ընտրությունների առաջին փուլում կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ) երկրի քաղաքական կայունության ապահովման կարևորագույն հիմնաքարն է: Լրագրողների հետ հուլիսի 21-ին կայացած հանդիպմանն այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը: «Երկրում խորհրդարանական կառավարման մոդելի անցման հնարավոր բացասական հետևանքերը կանխելու համար մեզ պարզապես անհրաժեշտ է քվեարկության երկրորդ փուլը: Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ Իտալիայի շռայլությունը. մեկ-երկու տարին մեկ ձևավորել կառավարություն: Մեր երկրին անհրաժեշտ է կայունություն, այսինքն` սահմանադրական փոփոխություններով ստեղծված է մի գործիք, որը նպատակ ունի ապահովել երկրի քաղաքական կայունությունը, ինչը մեր երկրի համար շատ կարևոր է», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ`ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության բարեփոխման գլխավոր դրդապատճառը եղել է հենց կառավարման համակարգի փոփոխությունը, որի մասին մի քանի տարի առաջ բարձրաձայնում էին ՀՀ Ազգային ժողովի ընդդիմադիր ուժերը`ՀՀԿ-ի մենիշխանությունից ձերբազատվելու համար: «Եթե ՀՀ Սահմանդրության նախագիծը հենց այսօր դրվեր հանրաքվեի, ապա այն լիովին արդարացված կլիներ, սակայն ես որոշ դրույթներ իրավական առումով ավելի հստակ դարձնելու անհրաժեշտություն եմ տեսնում և առաջիկայում կներկայացնեմ իմ առաջարկությունները», -շեշտեց Հարությունյանը` հավելելով, որ Սահմանադրության նոր նախագծով հստակեցվել են սոցիալական պետության սահմանդրական չափորոշիչները`շուկայական հարաբերությունների, նվազագույն աշխատավարձի մասին դրույթները:
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հրապարակել է Սահմանադրության 1-15-րդգլուխների նախագծի նախնական տարբերակը: Սահմանադրության նշված գլուխների նախագծի նախնական տարբերակըհանրային քննարկումների համար հրապարակվել է՝ տեղադրվելով Հայաստանի Հանրապետության արդարադատությաննախարարության պաշտոնական կայքում:
Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարող են ուղարկվել հանձնաժողովի քարտուղարությանը՝ handznajogho