inchuzem.am-ը գրում է.
Կյանքը շատ կարճ է չսիրած գործով զբաղվելու համար, կյանքը կարճ է ինքդ քեզնից դժգոհ լինելու համար: Ճիշտ ժամանակին «ոչ» ասելը կփոխի Ձեր կյանքը դեպի լավը:
1. Ասեք «ոչ» այն աշխատանքին, որ չեք սիրում: Աշխատանքը նույնպես պետք է հաճույք պատճառի Ձեզ:
2. Ասեք «ոչ» ծնողների սպասելիքներին: Կյանքը Ձերն է և Դուք եք որոշում ինչպես ապրել:
3. Ասեք «ոչ» այն մարդկանց, ովքեր միշտ Ձեր օգնության կարիքն են զգում: Օգնել կարելի է, սակայն երբ ուրիշների բոլոր գործերը Դուք չպիտի անեք:
4. Ասեք «ոչ» այն հասարակությանը, որն իբր թե գիտի ինչպես պիտի ճիշտ ապրեք: Հասարակության կարծիքը միայն կճնշի Ձեզ:
5. Ասեք «ոչ» մաքրող դիետաներին: Ավելի լավ է առողջ սնունդ ընդունեք:
6. Ասեք «ոչ» վախերին: Արկածներն են կյանքի իմաստը, էլ ի՞նչ արկած առանց վախի:
7. Ասեք «ոչ» Ձեր կոտրված սրտին: Լաց լինելու կամ տխրելու փոխարեն նորից փորձեք: