Հետաքրքիր փաստեր Սնիկերսի մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Մի անգամ «Մարս» (Mars) շոկոլադի գործարանի սեփականատեր Ֆրենկ Մարսը որոշում է շոկոլադե սալիկների նոր սերիա արտադրել և նոր մթերքն անվանում է իր սիրելի ձիու անունով՝ Սնիկերս (Snickers): Ի դեպ, ասում են, որ ձին սատկել է Սնիկերսի զանգվածային արտադրությունից մի քանի ամիս առաջ:
Շոկոլադե սալիկի հիմքը կազմում է նուգայի հիմքի վրա պատրաստված լցոնը՝ ծածկված գետնանուշով և շոկոլադով, պատված կաթնային շոկոլադով: Այս դասական բաղադրությունը 1930 թվականից ի վեր անփոփոխ է:
Ուսումնասիրությունների համաձայն՝ Սնիկերսը երիտասարդների շրջանում ամենասիրված շոկոլադե սալիկն է: Յուրաքանչյուր վայրկյանում աշխարհում ուտում են 400 Սնիկերս: Ամեն 5-րդ դեռահաս ամեն օր Սնիկերս է գնում:
Յուրաքանչյուր շոկոլադե սալիկի համար օգտագործվում է 16 գետնանուշ: Եթե հաշվի առնենք, որ օրական արտադրվում է մոտ 15 միլիոն Սնիկերս, օրական դրանց վրա ընդհանուր առմամբ ծախսվում է մոտ 99 տոննա գետնանուշ:
Շարունակությունը` այստեղ: