Ելենա Իլանջյան. «Բացել եմ հոգուս գաղտնիքները»
LifestyleԻնչպես հայտնում է Orer.am-ը,Հայաստանի ձայնը նախագծից հայտնի մոսկվաբնակ երգչուհի Ելենա Իլանջյանը նոր տեսահոլովակ է նկարահանել: Կապուտաչյա, գայթակղիչ երգչուհու կերպարն ավելի կրքոտ ու սեքսուալ է դարձել դիմահարդար Վադիմ Անդրեևի շնորհիվ, ում ճանաչում են որպես ռուս հայտնի արտիստների հետ աշխատող լավագույն մասնագետ: Երգի հեղինակը Ելենա Իլանջյանն է, ռեժիսորը՝ Արա Գասոյանը, գործիքավորումն արել է Վահան Նահապետյանը: Паника ռուսալեզու ստեղծագործությունը հոգու գաղտնիքների բացահայտում է, զգացմունքների կռիվ: Շուտով հանդիսատեսը կտեսնի ու կտեղեկանա թե ով է երգչուհու խուճապի պատճառն ու «մեղավորը»:





