Արտանիշում կառուցվել է ալեհավաք թվային հեռուստակայան
ОбществоԳեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում պետական միջոցներով կառուցվել եւ շահագործվել է ալեհավաք թվային հեռուստակայան, ինչի շնորհիվ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ ավելի քան յոթ հարյուր բնակիչ կարողանում են թվային հեռարձակմամբ դիտել ութ հեռուստաալիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արտանիշի գյուղապետ Կարեն Շուշանյանը, Արտանիշը գտնվում է աշխարհագրական բարդ ռելիեֆ ունեցող դիրքում, ուր Հայաստանի տարածքում սփռվող հեռուստաալիքները հիմնականում անհասանելի էին գյուղի բնակչությանը:»Մինչեւ թվային ալեհավաք հեռուստակայանի կառուցումը, մեր գյուղում հնարավոր էր դիտել միայն Հանրային հեռուստատեսության եւ «Կենտրոն»-ի հաղորդումները: Ռուսական մեկ հեռուստաալիք էլ հեռարձակվում էր, սակայն անորակ: Հեռուստակայանի շահագործումից հետո արդեն կարողանում ենք ստանալ հայկական յոթ եւ ռուսական մեկ հեռուստաալիքների որակյալ սփռումը:Վստահորեն կարելի է ասել, որ տեղեկատվական քաղցը, հեռուստահաղորդումների պակասը մեր գյուղում լիովին հաղթահարված է»,-հավաստեց համայնքի ղեկավարը` այն համարելով Արտանիշում իրականացված կենսական կարեւոր նշանակության ծրագրերից մեկը, որը կյանքի է կոչվել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարության աջակցությամբ:
Խոսրով Խլղաթյան