Այս տարվա աշունը հագեցած կլինի Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին նվիրված միջոցառումներով
ОбществоԱշունը հագեցած կլինի Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված միջոցառումներով։ Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին անցկացվելու են գիտաժողովներ, մրցաշարեր, հուշ ցերեկույթներ ու Ազգային հերոսի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, այդ առթիվ օգոստոսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է հոբելյանական հանձնաժողովի նիստ, որին մասնակցել են նաև Թաթուլ Կրպեյանի հարազատները:
Նիստի ընթացքում ներկայացվել են առ այսօր կատարված աշխատանքներն ու անցկացված միջոցառումները:
Հոբելյանական հանձնաժողովի քարտուղար Վարդան Ավետիսյանը նիստի մասնակիցներին տեղեկացրել է, որ ըստ ծրագրի նախատեսված 28 միջոցառումներից 14-ն արդեն իրականացվել են: Մասնավորապես, նորոգվել է Թաթուլ Կրպեյանի տուն-թանգարանը, կազմակերպվել են համերգային ծրագրեր, գիտաժողովներ, հեռուստատեսությամբ, ռադիոյով և մամուլով տարածվել են տեղեկատվական նյութեր, իսկ այս պահին կատարվում են Ազգային հերոսի հուշահամալիրի շրջակայքի բարեկարգման աշխատանքներ։ Սեպտեմբերին Երևանում կբացվի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգի, կանցկացվի Ազգային հերոսի անվան ազատ ոճի ը մբշամարտի պատանեկան միջազգային հուշամրցաշար, հոկտեմբերին էլ Երևանի պետական համալսարանում կկազմակերպվի կոնֆերանս։
Ըստ միջոցառումների ծրագրի, տոնակատարությունների եզրափակիչ փուլում նախատեսվում է կազմակերպել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Թաթուլ Կրպեյանի 50-ամյակին։
Երևանի պետական համալսարանի «Լավագույն ուսանող» ամենամյա մրցանակաբաշխությունը նույնպես այս տարի նվիրված կլինի հերոսի հիշատակին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ամփոփելով հանձնաժողովի նիստը, տվել է համապատասխան ցուցումներ: