Ереван, 11.Июнь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Трамп поздравил Пашиняна с победой на выборах в Армении Левон Джилавян занял третье место на чемпионате мира по нардам В Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждение Каллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единства В Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 км Европейские фондовые индексы преимущественно снизились во вторник Строительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры Армении Захарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозицию Правительство Южной Осетии ушло в отставку Фильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии


Տիգրանակերտի հանելուկը հետազոտող հնաէգետները ակնակլում են բացել ամրոցի գլխավոր մուտքը

Культура
Արցախի Նոր Մարաղա գյուղի հարևանությամբ գտնվող պատմական Տիգրանակերտ քաղաքի հնագիտական պեղումների արդյունքում այս տարի հայտնաբերվել է երկրորդ եկեղեցին, աշխատանքները շարունակվել են Անտիկ և Կենտրոնական թաղամասերում: «Արմենպրես»-իփոխանցմամբ' այս մասին լրագրողների հետ հանդ իպմանն ասաց պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: «Այս տարի շատ կարևոր ձեռքբերումներ ենք ունեցել: Հասցրել ենք պեղել մեր հիմնական պեղավայրերից մեկի' Վանքասարի լանջի վրա գտնվող Տիգրանակերտի ամրոցի հյուսիսային պարսպի 250 մետրը, ինչը Տիգրանակերտը դարձնում է իր ժամանակաշրջանով թվագրվող և այդքան մանրամասնորեն բացված բացառիկ հուշարձան Կովկասում: Պարիսպն այժմ թեքվել է ամրոցի ներսի կողմ, նոր կցակառույցններ են հայտնաբերվել: Մենք ակնկալում ենք շուտով բացել ամրոցի գլխավոր մուտքը, որը խոստանում է ոչ միայն ճարտարապետական հետաքրքիր լուծումներ, այլև ակնկալում ենք արձանագրությունների բեկորնե ր գտնել, ինչն ավելի շատ մանրամասներ կհաղորդի կառույցի մասին»,- նշեց Պետրոսյանը: Անտիկ առաջին թաղամասում պեղումները երևան են հանել անտիկ ժամանակաշրջանի քաղաքաշինության սկզբունքներին հավատարիմ կառուցված «հանրակացարանային թաղամասի» մի հետաքրքիր հատակագծում: Դրանք 40-50 մ երկարությամբ ձգվող մեծ պատեր են, որոնց երկու կողմերում հատուկ բնակելի տնտեսական համալիրներ են ստեծված: Հնագետի խոսքով' ակնհայտ է, որ այդ թաղմասերում բնակվող մարդիկ իրենք են հոգացել իրենց առօրյա սնունդը, անգամ կարելի է վավերացվել որոշ տնայնագործական արհեստների առկայությունը: «Ասյտեղ, ամենայն հավանականությամբ, բնակվել է եղել քաղաքը սպասարկող անձնակազմը»,- հայտնեց Պետրոսյանը: Կենտրոնական թաղամասում, վաղ քրիստոնեական հրապարակում հնագետները պեղումների միջոցով գետնի տակից վեր են հանել երկրորդ եկեղեցին' կառուցված սրբատաշ քարով: Մշակութաբանական և հնագիտական տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունի եկեղեցու ավագ խորանի տակ գտնվող վաղ քրիստոնեական դամբարանը: Հնագետի խոսքով' Տիգրանակերտում համարյա բոլոր կառույցները սրբատաշ են, ինչը ցույց է տալիս քաղաքի հարստությունը, հզորությունը, նրա վարպետների ճարտարությունը: Աշխատանքը և առօրյան պեղավայրում 25-30 անդամներից բաղկացած արշավախումբն արթնանում է առավոտ կանուխ' 4:30-ին, իսկ վեցին սկսվում են բուն աշխատանքները պեղավայրում և առանց դադարի շարունակվում մինչև 12:00-ն: Կեսօրվա շոգին ու տապին աշխատելն անհնար է. ծանր ու լարված աշխատանքից հոգնած հնէագետները վայելում են իրենց վաստակած հանգիստը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսվում է աշխատանքը գտածոների վրա: Ամեն օր հայտնաբերվում է մի քանի տասնայկից մինչև հարյուր գտածո, որը պետք է լվանալ, մաքրել, բոլոր բեկորները լուսանկարել, չափագրել, գրանցել անձնագրերի մեջ: Իսկ գիշերը 22:00 արշավախմբի անդամները գնում են քնելու՝ հաջորդ օրը նորից անհայտը հետամտելու, նոր հանելուկներ բացահայտելու համար: Արշավախմբում աշխատում են Երևանի պետական համալսարանի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Արցախի պետական համալսարանի հետազոտողներ, ինչպես նաև Ֆլորենցիայի և Մարսելի համալսարանների մասնագետները: Այս տարի հնագիտական աշխատանքներին էր միացել նաև հայտնի մարդաբան Պոլ Բեյլին: Պետրոսյանի խոսքով' Տիգրանակերտում բազմաթիվ թաղումներ են հայտնաբերվել, և խնդիրներ էին առաջացել դրանց ժամանակագրությունը, սեռատարիքային կազմը որոշելու հարցում: Պեղումներին ամեն տարի մասնակցում են նաև Երևանի պետական համալսարանի 6-8 ուսանողներ: Իսկ այս տարի մեկ ասպիրանտ է եկել Սորբոնի համալսարանից: «Տիգրանակերտն այսօր հանրահռչակման կարիք ունի: Օտարերկրյա մասնագետներին ներգրավելով' մենք կկարողանանք այնպես անել, որ այլ երկրներում ևս իմանան նրա մասին: Հնագիտական պեղումները զուտ ակադեմիական նշանակությունից բացի, ունեն մշակութային ժառանգության հանդեպ հասարակության ուշադրությունը գրավելու կարևորություն»,-մեկնաբանեց արշավախմբի ղեկավարը: Տիգրանակերտի առաջին մունետիկները Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները մեծ հետաքրքրություն են առաջացրել արցախահայության շրջանում: Մարդիկ ավելի ուշադիր են դարձել իենց շրջապատի հանդեպ, ավելի հաճախ են դիմում մասնագետներին' կասկածելի կամ ուշագրավ որևէ հնություն նկատելիս: Հնէագետների արշավախմբից բացի, հնագիտական պեղավայրում աշխատում է բանվորների 40-50 հոգանոց խումբը: Համլետ Պետրոսյանի դիտարկմամբ' Տիգրանակերտը տեղական բնակչության, արցախահայերի և ողջ հայության ինքնության վրա ազդող ամենահզոր գործոններից մեկն է: Առաջին հերթին, պեղումները մեծ դերակատարություն ունեն տեղի բնակչության ինքնության, նրանց սոցիալ-մշակութային գործընթացների վրա: «Այդ տարածքները նախկինում բնակեցված են եղել ադրբեջանցիներով և Տիգրանակետը տեղի հայերի համար սրբազան վայր է դարձել' դարձել է իրենց այնտեղ ապրելու պատմական ամենաէական ապացույցը: Ժամանակակից հայկական ինքնությունը շատ հաճախ սիմվոլիկ ինքնություն է: Ողջ աշխարհի հա յությունը իրեն հայկական ինքնության հետ նույնականացնում է ոչ թե ընդհանուր քաղաքական համակարգի, լեզվի, դավանանքի կամ կրոնի վրա հիմնվելով, այլ որովհետև դարերի ընթացքում մենք ստեղծել ենք ընդհանուր խորհրդանիշներ: Այս տեսանկյունից խորհրդանիշը մեր միավորման և կոլեկտիվ ինքնության պահպանման համար կարևոր նշանակություն ունի, և այսօր նման խորհրդանիշներից է նաև Տիգրանակերտը»,- բացատրեց նա: Հուշարձանի դերը ժամանակակից քաղաքական գործընթացներում Չնայած Տիգրանակերտի կարևոր նշանակությանը, պատմաբանի խոսքով, այն անտարբերության է մատնված Հայաստանի քաղաքական դաշտում: «Մինչեւ այսօր որևէ կուսակցություն ոչ մի ակցիա, բողոքի ցույց չի արել Տիգրանակերտի համար, քաղաքական ակցիաներ են իրականացնում ընդդեմ Տիգրանակերտի պեղումների, Արցախ այցելողներին Ադրբեջանը զրկում է իր երկիր այցելելու հնարավորությունից։ Բացի այդ, Ադրբեջանն անընդհատ դիմում-բողոքներ է ուղարկում այն կազմակերպություններին, որոնք մասնակցում են մեր պեղումներին»,- նկատում է Պետրոսյանը: Ըստ նրա' թերագնահատվում է Տիգրանակերտի դերը, համարվում է, որ ժամանակակից քաղաքական գործընթացներում հնագիտական նման հայտնագործությունները, հայերի վկայության փաստումն այդ տարածքներում որևէ արժեք չունեն: Տիգրանակերտի հայտնաբերումն ու առաջին պեղումները Արցախի հնագիտական արշավախումբն Արցախի Տիգրանակերտի կոնկրետ տեղադրությունը ճշգրտել է 2005 թվականին, իսկ 2006 թվականի օգոստոսին սկսվել են առաջին պեղումները: Արշավախմբի ղեկավարը անցյալի հետազոտությունը համեմատում է հանելուկների լուծման հետ: Տաս տարվա ընթացքում 7 հա տարածքից հաջողվել է պեղել 2 հա տարածք, որը Պետրոսյանի գնահատմամբ' բավական է քաղաքը հասկանալու և ներկայացնելու համար: Մինչ օրս հայտնաբերված նյութերը հավաստում են, որ Տիգրանակերտը եղել է քաղաքաշինական առաջադեմ հատակագծումով և շինարարական տեխնիկայով ստեղծված ընդարձակ մի բնակավայր, որը հիմնադրվելով մ.թ.ա. առաջին դարում հարատևել է մինչև 14-րդ դարը: Այն ամբողջովին կառուցվել է տեղական սպիտակ կրաքարից, փռվել է լեռան լանջն ի վեր և ստորոտի հարթավայրում, ունեցել է հզոր պարիսպներ, ժայռափոր ջրանցքներ: Տիգրանակերտը եղել է այգիների մեջ թաղված սպիտակ քաղաք:
Уничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООНСамая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии«Аресты, задержания, оскорбления: я первый раз такую избирательную кампанию вижу в странах СНГ»: КобицкийЦИК Армении обработал бюллетени со всех 2005 участковАэропорт Мехрабад в Тегеране приостановил работуАрпине Ованнисян: «Гражданскому договору» не хватает всего двух голосов для наличия большинства в 3/5Раскрытие протоколов с УИК: оппозиция лидирует в регионах, «Гражданский договор» теряет позицииОппозиция вырывается вперед«Решается судьба Армении»: граждане призывают к участию в выборах«Конец геноцида»: в Ереване представили русское издание книги Раймона ГеворгянаАмериабанк и FMO заключили договор на 120 миллионов евро для поддержки ММСП и развития зеленого финансирования в Армении Молчать, молчать, вот так молчать… «Паст» Чтобы вместо каждого из нас решение не принимал кто-то другой. «Паст»Почему велопробег был «перенесён» на три дня? «Паст» Какой была явка на предыдущих выборах? «Паст»Пашинян по итогам предстоящих выборов в Армении не станет премьером, а власть в его лице потеряет позиции. Аршак КарапетянСотрудники посольства регулярно контактировали с Николом. Пашиняном с 1995 года, курируя и координируя его журналистскую работуИнтервью лидера движения «Всеармчнский фронт» Аршака КарапетянаВ случае запрета поставок в Россию армянских коньяков пострадает Армения – ТитовЛидерам ЕАЭС до декабря доложат варианты действий по Армении — ОверчукАрмаис Камалов удостоен ордена Святых Апостолов День благодарности клиентам в Гюмри: IDBankЗАО «Солис», управляемое компанией Amber Capital и объединяющее портфель солнечных электростанций, выпускает облигации Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Генеральный директор Ucom Ральф Йирикян выступил на панельной дискуссии по вопросам кибербезопасности в рамках конференции RISE Powered by Silicon Mountains