Ծովինար գյուղում տեղադրվեց Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկնօրինակը
ОбществоԳեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի անտառում իրենց ուսումնամարզական հավաքներն են անցկանցում «Պատանի երկրապահ» կառույցի անդամները:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` օգոգսոստի 22-ին ճամբարում, բացի ոսւումնամարզական հավաքից, պատանիները մասնակցեցին խաչաքարի բաÖ �ման արարողությանը: Ճամբարի տարածքում տեղադրված խաչքարը Ջուղայի ոչնչացված խաչքարերից մեկի կրկօրինակն է:
Արցախում տեղադրվել է նմանատիպ տասը խաչքար, որոնց բացումները կատարվելու են առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:«Արմենպրես»-ի հետ զրույցում «Պատանի երկրապահ» կառույցի ղեկավար, լեյտենանտ Վարդուհի Մարոնյանը շեշտեց, որ հունիսի 1-ից մեկնարկած ուսումնամարզական հավաքներին մասնակցել է շուրջ 5 հազար երկրապահ: «Ուսումնամարզական հավաքներին ընդգրկված են մանկավարժներ, բժիշկներ, տարբեր ոլորտի մասնագետներ, ովքեր երեխաների համար դասընթացներ են անցկացնում»,- ասաց Մարոնյանը` հավելելով, որ ճա մբարում կազմակերպվում են տարատեսակ սեմինարներ, գիտաժողովներ, մասնակիցները հանդիպում են ճանաչված հասարակական գործիչների, մտավորականների հետ:
Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված` միջնադարյան հայկական խաչքարերի վերջին բնաջնջման դեպքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում եղել է 2005-2006 թվականներին, երբ ոչնչացվեց Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցը։ Այնտեղ գտնվող խաչքարերն ավերվեցին ծանր տեխնիկայի օգտագործմամբ, իսկ գերեզմանոցի տարածքը վերածվեց հրաձգադաշտի։ 1998-ից մինչ օրս Նախիջևանում ոչնչացվել են ավելի քան 27 հազար խաչքարեր և հայկական կոթողներ։