«Միասին» համահայական երիտասարդական կրթական ֆորումին ներկայացվել է տասը ստարտափ
Общество«Միասին» համահայական երիտասարդական կրթական ֆորումն այս տարի համախմբել է 500 երիտասարդի, ովքեր «Սևան» ազգային պարկում մասնակցում են դասախոսությունների, կրթական ծրագրերի և ձեռք բերում բիզնես-պլաններ կազմելու հնտություններ:
«Միասին» համահայական երիտասարդական կրթական ֆորում հիմնադիր և ղեկավար Հակոբ Հակոբյանընշեց, որ այս տարի ֆորումի ուղղվածությունն է` փոքր ու միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում, և այդ նպատակով ճամբարականները տարբեր ստարտափեր են ներկայացրել: «Օգոստոսի 22-ի երեկոյանտեղի է ունենալու ցուցահանդես, որի շրջանակում երիտասարդները ներկայացնելու են իրենց գաղափարները: Այս պահի դրույթամբ` արդեն ունենք տասը ստարտափեր, որից հինգը` հաջողված են, իսկ մնացածի առնչությամբ ընթանում են քննարկումներ` առավել ար դյունավետ լուծումներ գտնելու համար», -«Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց նա :
«Միասին» համահայական երիտասարդական կրթական ֆորումին մասնակցում են «Միասին» երիտասարդական շարժման 16-23 տարեկան ակտիվիստներ. ֆորումը անցկացվում 7-րդ տարին անընդմեջ: