Երևան-Սևան ճանապարհին մահվան ելքով ՃՏՊ է տեղի ունեցել
ОбществоԵրևան-Սևան ճանապարհի 45-րդ կմ-ին oգոստոսի 21-ին, ժամը 20.20-ի սահմաններում իրար են բախվել 1969թ. ծնված Գնել Օհանյանի վարած «ՎԱԶ-2112» և «Միցուբիշի Իո» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Գ. Օհանյանը և 2 ուղևորները, «Միցուբիշի Իո»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օգոստոսի 22-ին, ժամը 3.30-ին Երևան քաղաքի 1-ին համալսարանական բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով իրենց մոտ տեղափոխված Գնել Օհանյանը գիտակցության չգալով մահացել է:
Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր: