Ոստիկանությունը արդար ծառայողական քննություն կիրականացնի կարգազանց ոստիկանի նկատմամբ
ОбществоԵրևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հավաստիացնում է, որ օբյեկտիվ քննություն կիրականացվի և օբյեկտիվ որոշում կկայացվի տարեց տղամարդու նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանի նկատմամբ:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Օսիպյանը` նշելով, որ վատ արարք է կատարվել: «Միանշանակ, վատ արարք է տեղի ունեցել` անկախ նրանից, թե դիմացինը ինչ արարք է արել, տարեց է, երիտասարդ է, ահել է, թե՝ ջահել, հանցագործ է, թե՝ ոչ»,- ընդգծեց Վալերի Օսիպյանը:
Նա նշեց, որ ոստիկանին պատժելու պահանջով ՀՀ Ոստիկանության գլխավոր վարչության շենքի մոտ հավաքվող քաղաքացիներին պիտի տեղեկացնի, որ այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են և կատարվում է ծառայողական քննություն:
Շենքի մոտ այդ պահանջով, «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպմամբ, այժմ բողոքի ակցիա է անցկացնում մի քանի տասնյակ մարդ։
Oգոստոսի 21-ին «Ոտքի Հայաստան» նախաձեռնության` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ընթացքում երկու միջադեպ է տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանության միջև, որոնք հարթվել են: Բերման է ենթարկվել 7 անձ, ովքեր հետագայում ազատ են արձակվել:
ՀՀ ոստիկանության Պարեկապահակային ծառայության գնդի ծառայողն ապտակել է մի տարեց տղամարդու: Ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն: