Ֆրանսիական Լավալում շարունակվում է պայքարը հայկական ընտանիքի արտաքսման դեմ
ОбществоՖրանսիական Լավալ քաղաքում այս տարի չորրորդ ցույցն է անցկացվել պրեֆեկտուրայի շենքի դիմաց, որի նպատակը հայ Հովհաննիսյանների ընտանիքին աջակցություն հայտնելն է. վերջիններին երկրից անհապաղ արտաքսում է սպառնում: Այս մասին գրում է «Ouest-France» պարբերականը:
«Վրդովեցուցիչ է, որ պրեֆեկտը չի արձագանքում հանդիպման մասին մեր բազմաթիվ խնդրանքներին»,- պրեֆեկտուրայի շենքի դիմաց հավաքված մի քանի տասնյակ մարդու առջեւ բարձրախոսով վրդովված հայտարարել է աջակցող խմբի ներկայացուցիչ Քրիստոֆ Ռոկենը:
Թերթի համաձայն, Ֆրանսիայում անօրինականորեն բնակվող հայ ընտանիքն արդեն մի քանի շաբաթ անցկացնում է երկրից անհապաղ վտարման սպառնալիքի տակ, չնայած Հովհաննիսյանները Ֆրանսիա են եկել 2011-ի օգոստոսին՝ սարսափած երկրի կոռումպացված քաղաքական իշխանությունից եւ մաֆիայից, որը, նրանց խոսքով, սպառնում է իրենց: