Ժամացույց կրելու մի քանի տարբերակ (ֆոտո)
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Եթե տղամարդկանց համար ժամացույցը ժամանակին հետևելու միջոց է, ապա կանայք այն օգտագործում են որպես նորաձև աքսեսուար: Այդ պատճառով զարմանալի չէ, որ, կանացի մոդելները ձևավորելիս, ժամագործները և ոսկերիչներն ավելի շատ ուշադրություն են դարձնում տեսքին, քան տեխնոլոգիային: Եվ այսպես, ներկայացնում ենք մի քանի հնարք, թե ինչպես կարելի է կրել ժամացույցը:
Ոչ թանկարժեք զարդերի հետ. դասական ժամացույց + ոչ թանկարժեք զարդեր բանաձևը օգնում է լուծել նորաձևության ցանկացած հավասարում: Կարող եք համարձակորեն համատեղել վառ գույներով հյուսված ապարանջանը բարակ կաշվե թևկապով ժամացուցի հետ:
Մետաղյա ապարանջանի հետ. Գունավոր մետաղից ժամացույցները հիանալի կսազեն նույն մետաղից, ապարանջանի հետ, պետք է միայն ընտրել հակառակ գույնի մետաղ, օրինակ` պլատինի հետ վարդագույն կամ դեղին ոսկի: Պետք չէ անտեսել նաև այդ սեզոնի նորաձև կերամիկան: Կաշվե ապարանջանները նույնպես գեղեցիկ կնայվեն մետաղյա ժամացույցների հետ:
Շարունակությունը` այստեղ: