Ծիծեռնակաբերդի խճուղում ավտոպատահարից 4-ամյա երեխա է տուժել
ОбществоԵրևանի Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գտնվող Դալմա Գարդեն Մոլ զվարճաառևտրային կենտրոնի մոտակայքում օգոստոսի 23-ին, ժամը 12.06-ին տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ, բախվել են Մազդա մակնիշի 34 PQ 863 պ/հ (վարորդ` Ա. Հ.), Լեքսուս մակնիշի 88 QQ 088 պ/հ (վարորդ` Ռ. Ա.) ավտոմեքենաները և թիվ 33 երթուղին սպասարկող Հիգեր մակնիշի 4632S պ/հ ավտոբուսը (վարորդ Ա. Մ.):
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Մազդա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 2011 թ. ծնված Ն. Հ.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել է Սբ. Աստվածամայր ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: