Հնում շները նման են եղել կատուներին. հետազոտություն
ОбществоՄիացյալ Նահանգների Բրաունի համալսարանի գիտնականները գտել են այն բանի ապացույցը, որ արդի շները հնում շատ ավելի ճարպիկ են եղել, քան այժմ, եւ արտաքինից շատ են նմանվել կատուներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մասնագետներն ուսումնասիրել են շների հնադարյան ցեղատեսակների քարացած մնացորդները, որոնք, ենթադրաբար, Հյուսիսային Ամերիկայում ապրել են 40 միլիոնից մինչեւ 2 միլիոն տարի առաջ, ինչի շնորհիվ հանգել են այն եզրակացության, որ դրանց հոդերի կառուցվածքն այլ Է եղել, քան արդի շներինը:
Գիտնականների կարծիքով՝ շների Էվոլյուցիային նպաստել Է կլիմայի փոփոխությունը: Ցրտելու պատճառով շների ընտանիքի արդի գիշատիչների հնադարյան նախնիներն ստիպված են եղել որսի ժամանակ հրաժարվել դարանակալելուց: Այդ ժամանակվանից, ինչպես նշում են մասնագետները, շներն սկսել են իրենք որոնել որսը, ինչի հետեւանքով նրանք ստիպված են եղել ավելի շատ վազել, ինչը հանգեցրել Է հոդերի փոփոխման:
Բացի այդ, շները ձեռք են բերել ավելի ամուր ատամներ՝ զոհին հոշոտելու անհրաժեշտության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: