«Ընկերներ… Հետաքրքրությամբ կարդացի ձեր մեկնաբանությունները «կաշի ու ոսկորների» մասին: Ես չեմ սիրում ճարպոտ մարդկանց: Այսինքն` դեռ կարող եմ հասկանալ նրանց, որոնք հիվանդության բերումով են գեր, բայց մյուսներին` ոչ», -արտահայտվել է Քսենիա Սոբչակը:
Սոբչակը նաեւ իր ուրախությունն է արտահայտել այն բանի համար, որ նորաձեւության աշխարհում, առաջվա նման, հաջողության պարտադիր պայման է համարվում նիհարությունը: Իսկ այն մարդկանց, ովքեր կարծում են, թե պետք է գովազդել շռայլ մարմնաձեւերը, խորհուրդ է տվել ինքնախաբեությամբ չզբաղվել: Առեւտրական մոդելները, Քսյուշայի կարծիքով, զանգվածային սեգմենտ են, եւ նիհար, մարզական մարմնից ավելի գեղեցիկ ոչինչ չկա:
«Ես երբեք չեմ հասկացել եւ հավանաբար այդպես էլ չեմ հասկանա Քարդաշյանի «սահմաններ չճանաչող հետույքի» ֆենոմենը: Ճոխ ու կլոր մարմնաձեւերով այդ կանանց… թողեք հեռավոր ճանապարհների վարորդներին», - գրել է Սոբչակը: