Լուարա Հայրապետյան. «Դժվար է…»
LifestyleBravo.am-ը գրում է.
Լուարա Հայրապետյանին կհիշեք “Մանկական Եվրատեսիլ 2009”-ից: Հայաստանի պատվիրակը “Բարսելոնա” երգով զբաղեցրեց երկրորդ տեղը, այնուհետեւ մեկնեց Միացյալ Նահանգներ` այնտեղ բնակվելու եւ երգչուհու կարիերա կերտելու: Օրերս նա նոր տեսահոլովակ է ներկայացրել` նկարահանված “All About Me” երգի հիման վրա, որն էլ զրույցի առիթ է դարձել:):
Երգչուհին BRAVO.am-ին տեղեկացրել է, որ այս տարի ավարտել է դպրոցը եւ ընդունվել քոլեջ.“Գրաֆիկս, ինչպես միշտ, հագեցած է, իսկ ծանրաբեռնվածությունը` նույնը. հաճախում եմ տարբեր դասընթացների, ձայնագրում նոր երգեր, նկարահանում տեսահոլովակներ, ինչպես նաեւ հանդես եմ գալիս ֆիլմերում ու այլ նախագծերում”:
Լուարան ամառային հանգիստն անց է կացրել հայրենիքում: Ինչպես նշել է, հնարավորության դեպքում դարձյալ կայցելի.“Սիրում եմ լինել Հայաստանում, որտեղ շատ հարազատներ, ընկերներ ու երկրպագուներ ունեմ: Բոլորին շատ սիրում եմ: Բայց այդտեղ չբնակվելով՝ հայ հանդիսատեսին ներկայանալը դժվար է”:
Շարունակությունը` այստեղ:
