Brent նավթի գինը ցած Է ընկել բարելի դիմաց 45 դոլարից
ЭкономикаՆավթի համաշխարհային գներն օգոստոսի 24-ին կտրուկ բացասական դինամիկա են ցուցաբերում՝ կորցնելով ավելի քան 2 տոկոս. Brent-ը 2009 թվականի մարտի 17-ից ի վեր առաջին անգամ ցած Է ընկել բարելի դիմաց 45 դոլարի՝ հոգեբանական նշագծից՝ Չինաստանի տնտեսության հետ կապված երկյուղների ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:
Երեւանի ժամանակով ժամը 08.07-ի դրությամբ WTI թեթեւ նավթի՝ հոկտեմբերի ապառնագրերի արժեքն ընկել Է 2,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 39,44 դոլար: Հյուսիսային ծովի Brent խառնուրդի՝ հոկտեմբերի ապառնագրերի գինն իջել Է 2,09 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 44,51 դոլար:
«Առաջարկի գերավելցուկը շարունակում Է ճնշում գործադրել ներդրողների տրամադրության վրա: Շուկայում երկյուղներ կան Իրանի կողմից հանույթի եւ մատակարարումների ավելացման հեռանկարների վերաբերյալ»,- մեջբերում Է Reuters գործակալությունը ANZ-ի վերլուծաբանների կարծիքը: