ՀԱՊԿ-ի զորավարժությունները պատասխան չեն ՆԱՏՕ-ի վարժանքներին. Վալերի Սեմերիկով
ОбществоՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Փոխգործակցություն-2015» զորավարժությունները պատասխան չեն ՆԱՏՕ-ի՝ Եվրոպայում ընթացող վարժանքներին: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Ես չԷի ցանկանա, որ մեր զորավարժությունները դիտվեն որպես այն բանի հակակշիռ, որ ՆԱՏՕ-ն այժմ վարժանքներ Է անցկացնում արեւմտյան պետությունների տարածքում: Մեր զորավարժությունները պլանային են, դրանք պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կողմից հաստատվել Էին դեռ անցյալ տարի»,-ասել Է Սեմերիկովը:
«Փոխգործակցություն-2015» զորավարժությունները Պսկովի մերձակայքում սկսվել են օգոստոսի 23-ին: Դրանց մասնակցում են շուրջ 2 հազար մարդ, ավելի քան 200 միավոր տեխնիկա եւ 40 ինքնաթիռ ու ուղղաթիռ: Զորավարժություններին զորակազմեր են ուղարկել ՀԱՊԿ-ի մեջ մտնող բոլոր պետությունները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղզստանը: Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, զորավարժության մասնակիցները պետք Է, մասնավորապես, տեղայնացնեն պայմանական զինված հակամարտությունը Եվրոպայի արեւելքում:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրները սառը պատերազմի ժամանակներից ի վեր օդադեսանտային զորքերի խոշորագույն վարժանքներն են սկսել Եվրոպայում: Swift Response 15 վարժանքներին մասնակցում են 11 երկրների 4,8 հազարից ավելի զինվորականներ: