iPhone-ը նորաստեղծ կուտակիչով մեկ շաբաթ կաշխատի առանց լրալիցքավորման
ОбществоՄեծ Բրիտանիայի Intelligent Energy ֆիրման հայտարարել Է, որ իրեն հաջողվել Է մշակել կուտակիչ, որն iPhone 6-ին թույլ Է տալիս մեկ շաբաթվա ընթացքում աշխատել առանց լրալիցքավորման: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է The Telegraph-ը:
Ըստ որում, ինչպես պնդում Է ընկերությունը, սնուցման նոր տարրերի օգտագործման համար չի պահանջվում փոխել գաջեթի չափը կամ ձեւը: Սովորական ապարատներից միակ կոսմետիկ տարբերությունն օդանցքների առկայությունն Է հետին կողմում՝ ջրային գոլորշացումների համար:՝
Հրատարակության թղթակիցը կարողացել Է Լաֆբորոյում՝ ընկերության կենտրոնակայանում, տեսնել նոր կուտակիչով iPhone-ի նախատիպը: Սնուցման տարրում գազային ջրածնի լրացումն իրականացվում Է այն անցքի միջոցով, որը կառուցվածքորեն նման Է ականջակալների միացման բնին:
Առեւտրային գործարկման համար ընկերությունը մշակում Է միատեսակ քարտրիջ, որը դրվում Է ապագա սմարթֆոնների ստորին մասում եւ որն ունի ջրածին պարունակող բավականաչափ փոշի՝ առանց լրալիցքավորման մեկ շաբաթ աշխատելու համար: