Դոլարի փոխարժեքն աճել է 5.73, եվրոյինը` 16.56 դրամով
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 5.73 դրամով` կազմելով 483.43 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 16.56 դրամով և կազմել 554.83 դրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.19 դրամով և կազմել 6.82 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 9.96 դրամով և կազմել 759.42 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինն օգոստոսի 21-ին կազմել է 17 հազար 975.06 դրամ, արծաթի գինը՝ 238.06 դրամ, պլատինի գինը՝ 15 հազար 977.93 դրամ: