Ճգնաժամից հետո աշխարհի 25 խոշորագույն բանկերի դատական ծախսերը գերազանցել են 260 մլրդ դոլարը
ЭкономикаԱՄՆ-ի հինգ խոշորագույն բանկեր եւ Եվրոպայի ֆինանսական ճյուղի 20 առաջատարներ 2007 – 2008 թվականների ճգնաժամից հետո ավելի քան 260 միլիարդ դոլար են ծախսել տարբեր երկրներում դատական քննությունների եւ տուգանքների վճարման վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Morgan Stanley-ի զեկույցում:
Ըստ որում, ինչպես գրում Է Financial Times-ը, առաջիկա երկու տարում ֆինանսական հիմնարկությունները պետք Է այդ նպատակների համար ուղղորդեն եւս մինչեւ 65 միլիարդ դոլար:
Միացյալ Նահանգների բանկերին՝ Bank ofAmerica-ին, Morgan Stanley-ին, JPMorgan-ին, Citi-ին-ին եւ Goldman Sachs-ին, բաժին Է ընկել այդ ծախսերի հիմնական ծավալը՝ 137 միլիարդ դոլար: Հաջորդ երկու տարում դրանք, հավանաբար, հայցերի կարգավորման եւ տուգանքների վճարման համար կծախսեն շուրջ 15 միլիարդ դոլար:
Ըստ որում Եվրոպայի 20 բանկերն արդեն դրա համար 125 միլիարդ դոլար են կորցրել եւ կարող են ծախսել եւս 50 միլիարդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: