Գլխավոր դատախազությունը տարեց տղամարդուն ապտակած ոստիկանի գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն
ОбществоԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից, օգոստոսի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած ցույցի ժամանակ՝ ոստիկանության աշխատակցի կողմից իրեն ապտակելու մասին Հ. Նազարի-Դեխնավիի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի կարգով ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝ ընթացքը լուծելու համար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: