Սերժ Սարգսյանն Արկադի Բաղդասարյանին շնորավորել է հոբելյանի առթիվ
ОбществоՆախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 25-ին շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ Արկադի Բաղդասարյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ Նախագահի շնորհավորական հեռագրում ասված է.
«Նշանակալի է Ձեր ներդրումը արդի հայ կերպարվեստի զարգացման և հայ գեղանկարչության դարավոր ավանդույթները ստեղծագործաբար շարունակելու գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նոր ստեղծագործական հաջողություններ»: