Մոսկվայի բորսայում դոլարի փոխարժեքը ցած Է ընկել 70 ռուբլուց, եվրոյինը՝ 81 ռուբլուց
ЭкономикаՄոսկվայի բորսայում օգոստոսի 25-ին սակարկությունների սկսվելուց հետո դոլարի փոխարժեքը ցած Է ընկել 70 ռուբլուց, եվրոյինը՝ 81 ռուբլուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Ռուսաստանի բորսայական ինդեքսներն աճում են՝ MICEX-ը՝ 0,9 տոկոսով՝ մինչեւ 1648,79 կետ, իսկ ՌՏՍ-ն՝ 1,52 տոկոսով՝ մինչեւ 735,68 կետ:
Այս տարվա հոկտեմբերի մատակարարման Btent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ISE բորսայի սակարկությունների ընթացքում ավելացել Է 0,89 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 43,07 դոլար:
Ռուսաստանի ինդեքսներն անկումից հետո վերականգնվում են նավթի գների համեմատ: Այսպես, Ռուսաստանի ֆոնդային շուկան օգոստոսի 24-ին զգալիորեն Էժանացել Էր. MICEX ինդեքսն ընկել Էր 1,75 տոկոսով՝ մինչեւ 1634,14 կետ, իսկ ՌՏՍ-ն՝ 4,94 տոկոսով՝ մինչեւ 724,73 կետ:
Ընդ որում՝ երկուշաբթի օրվա սակարկությունների ընթացքում ՌՏՍ-ն մոտեցել Է 700 կետի նշագծին եւ ընկել 7,1 տոկոսով՝ 2014 թվականի դեկտեմբերից ի վեր նվազագույն մակարդակ: Ընդսմին Brent նավթի գինը երկուշաբթի ցած Է ընկել 43 դոլարից՝ մինչեւ 2009 թվականից ի վեր նվազագույն մակարդակ: