Աշխարհում տկարամիտների թիվը կեռապատկվի առաջիկա 35 տարում
ОбществоՄինչեւ 2050 թվականը տկարամտությամբ տառապող մարդկանց թիվը գրեթե կեռապատկվի՝ ներկայիս 47 միլիոնից հասնելով 132 միլիոնի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրությամբ զբաղվող միջազգային ինստիտուտի կողմից հրապարակված զեկույցում:
Փաստաթղթում նշվում Է, որ մոլորակի բնակչության ծերանալու համեմատ դեմենցիայով հիվանդ մարդկանց թիվը կտրուկ ավելանալու Է:
Ներկայում աշխարհում ապրում Է 60-ից բարձր տարիքի 900 միլիոն մարդ: Առաջիկա 35 տարվա ընթացքում այդ տարիքային խմբի ներկայացուցիչների թիվը բնակչության եկամտի ցածր մակարդակ ունեցող երկրներում կավելանա 185 տոկոսով, իսկ աղքատ երկրներում՝ 239 տոկոսով, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: