Մայրաքաղաքի կանաչ տարածքները գերուռճացված են սրճարաններով. Մկրտիչ Մինասյան
ОбществоՄայրաքաղաքի ամենամեծ խնդիրը կանաչ տարածքների բացակայությունն է: Եթե նախկինում յուրաքանչյուր անձի համար նախատեսված էր 16 քմ կանաչ տարածք, այժմ թիվը 4 քմ-ի էլ չի հասնում: Բնապահպանական աղետից փրկվելու միակ տարբերակը բաց գոտիները ոչ թե քաղաքաշինական տարածքների, այլ անտառների վերածելն է: Մտահոգությունը Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանինն է, առաջարկությունը` նույնպես:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Մինասյանը շեշտում է, որ Հաղթանակի զբոսայգին եւ Օղակաձեւ այգին արդեն կորցրել են իրենց տեսքը, Զանգվի ձորի երկու կողմերում էլ հսկայածավալ քաղաքաշինական աշխատանքներ են ընթանում:
«Մայրաքաղաքի կանաչ տարածքները գերուռճացված են սրճարաններով: Կանաչ տարածքների փոխարեն հայտնվում են հյուրանոցներ, մոլեր, որոնք հնարավոր է կառուցել նաեւ այլ վայրերում: Կան բազմաթիվ գործարաններ, որոնք այսօր լքված են: Այդ գործարաններն ունեն հսկայական տարածքներ եւ այդ հյուրանոցներն ու մոլերը, զվարճանքի վայրերն ու խաղատները կարելի է կառուցել հենց այդ տարածքում»,- ասաց Մինասյանը` հավելելով, որ ժամանակի ընթացքում ավելի դժվար է լինելու եւ ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինելու, որպեսզի այսօրվա գործած բնապահպանական սխալներն ուղղվեն:&nb sp;