Քննարկվել են ԵԱՏՄ երկրների մակրոտնտեսական քաղաքականության զարգացման միտումներն ու առաջնայնությունները
ЭкономикаՌուսաստանի կառավարության ընդունելությունների տանը տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների էկոնոմիկայի, ֆինանսների նախարարների, Կենտրոնական բանկերի նախագահների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հնաձնաժողովի ներկայացուցիչների խորհրդակցությունը:
Ինչպես տեղեկացրին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունից, խորհրդակցության մասնակիցները քննարկել են արտաքին տնտեսական հիմնական միտումները, ներքին և արտաքին ռիսկերը և ԵԱՏՄ երկրների տնտեսությունների զարգացման հեռանկարները միջնաժամկետ հատվածում:
Դիտարկվել են նաև միության անդամ-պետությունների համագործակցության զարգացման միտումները մակրատնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականության ոլորտներում:
Ռուսական կողմը ներկայացրել է G20-ի ընթացիկ գործունեության մասին համապարփակ տեղեկատվություն: Բացի այդ, կողմերը քննարկել են 2015 թվականի առաջին կիսամյակում մակրոտնտեսական քաղաքականության իրականացման արդյունքները, 2015-2016 թվականների ընթացքում առաջնայնություններն ու զարգացման միտումները:
Խորհրդակցության արդյունքներով որոշում է կայացվել շարունակել խորհրդակցությունները ԵԱՏՄ երկրների միջև մակրատնտեսական և արժութային-ֆինանսական քաղաքականությունների իրականացման ուղղությամբ` համագործակցության ամրապնդման նպատակով: