Կենտրոնական բանկը հայաստանյան ֆինանսական շուկայում իրավիճակը նորմալ է գնահատում
ЭкономикаՀՀ կենտրոնական բանկը Հայաստանի ֆինանսական շուկայում իրավիճակը գնահատում է նորմալ: Այս մասին հայտնեցին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` օգոստոսի 24-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել էր 5.73 դրամով` կազմելով 483.43 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել էր16.56 դրամով և կազմել 554.83 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել էր 0.19 դրամով և կազմել 6.82 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել էր 9.96 դրամով և կազմել 759.42 դրամ: Իսկ օգոստոսի 25-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով` կազմելով 484.47 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.10 դրամով և կազմել 558.93 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն&nbs p;աճել է 0.15 դրամով և կազմել 6.97 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 6.33 դրամով և կազմել 765.75 դրամ: