Նոր թրենդ սոցիալական ցանցերում. Մայլի Սայրուսը և մյուս աստղերը՝ ջրահարսի տեսքով
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Ոչ, ձեզ չի թվում, ջրահարսերը իսկապես շատացել են: Անցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանը իր Instagram-ի էջում տեղադրել էր իր դստեր` Նորթի և զարմուհի Պենելոպեի նկարը` ջրահասի կերպարով: Իսկ մի քանի օր անց ջրահարսի կերպարով նկար էր հրապարակել Բրիթնի Սպիրսը: Այս թրենդի հիմնադիր կարելի է համարել Մայլի Սայրուսին, ով դեռ հուլիս ամսին էր հրապարակել ջրահարսի պոչով նկար:
Քիմ Քարդաշյանի դուստր Նորթին կարելի է համարել թրենդի հիմնադիր փոքրերի շրջանում, քանի որ նրա նկարից հետո Instagram-ում հայտնվեցին հարյուրավոր փոքրիկ ջրահարսեր: Բայց, այնուամենայնիվ, առաջինը Գվինեթ Փելթրոուի դուստրն էր, որի նկարը հրապարակվել էր օգոստոսի սկզբին:
Թրենդի ազդեցության տակ հայտնվել են ոչ միայն աստղերը: Ինչպես նշում է CBS News-ը, Տորոնտոյում հայտնիություն է ձեռք բերում հատուկ լողի դպրոցը, որտեղ աղջիկները սովորում են լողալ ջրահարսի պոչերով: Իսկ ըստ Google-ի, ջրահարսի պոչերի օնլայն-վաճառքը հասել է ռեկորդային ցուցանիշների:
Թե որքան կձգվի այս նոր մոլուցքը, կարելի է միայն ենթադրել: Ամեն դեպքում ջրահարսի տեսքով նկարները ստացվում են շատ գեղեցիկ, ուստի արժե ունենալ նման «պոչ» սեփական զգեստապահարանում:
Շարունակությունը` այստեղ: