Ереван, 08.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայերեն Վիքիպեդիան ընդօրինակման լավագույն փորձ է գործընկերների համար. հարցազրույց 2015-ի «Տարվա վիքիպեդիստ»-ի հետ

Հայաստանում վերջին տարիներին մեծ թափ է ստանում վիքինախագծերի անցկացումը, որն էլ շղթայաբար հաջողությունների ալիք է առաջացնում: Ձեռքբերումներից  ամենաակնառուն հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակն է, որն արդեն հատել է 180 հազարի սահմանը և տարածաշրջանում Հայաստանին առաջ մղել: Հաջողությունների շարքում է նաև հայ վիքիպեդիստների փորձի կարևորումն ու գնահատումը, իսկ ամենավերջին գնահատականը «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին «Տարվա վիքիպեդիստ» մրցանակի շնորհումն է: «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույց Սուսաննա Մկրտչյանի հետ:

Հայաստանյան Վիքիպեդիան ընդօրինակման լավագույն փորձ մնացած բոլոր վիքիհամայնքերի համար

Ընդհանրապես բոլոր երկրների վիքիհամայնքների ղեկավարներն ընդունում են, որ գործունեության տեսանկյունից ամենաակտիվը Հայաստանն է: Բազմաթիվ նոր նախագծեր, որոնք երբեք չեն արվել, դրանցից Վիքիճամբարը, «Մեկ հայ, մեկ հոդվածը», «Վիքին սիրում է գիտությունը» և այլն:

Այս տարի մեր ճամբարին մասնակցելու էին եկել մեր տարածաշրջանի ղեկավարը, «Վիքիմեդիա» հիմադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, կրթական ծրագրերի ղեկավարը և թանգարանային նախագծի հիմնադիրը: Իրենք, որ տեսան ճամբարը, ծիծաղում էին ու ասում` քեզ պետք է կլոնավորենք, որ մյուս երկրներում էլ նմանատիպ աշխատանք տարվի:

Այդ ժամանակ գաղափար առաջացավ, որ գալիք տարի Եվրոպական երկրների վիքիհամայնքի համաժողովը Հայաստանում անցկացվի «Վիքիճամբար»-ին զուգահեռ, որպեսզի երկրների ներկայացուցիչները տեսնեն ու իրենց մոտ կիրառեն: Նրանք անընդհատ պնդում են, որ ես համաշխարհային կառույցների մեջ ներգրավվեմ: Դա Հայաստանի համար շատ լավ կլինի:

Իսկ «Վիքիմանիա  2015»-ի ժամանակ ստացա «Տարվա վիքիպեդիստ» մրցանակը, որն ինձ համար անակնկալ էր: Վիքիպեդիայի հիմնադրի` Ջիմի Վիլսի ելույթին հետևում են բոլորը: Համաժողովին ես իր ելույթն եմ լսում, տարածաշրջանի ղեկավարը հաղորդագրություն է ուղարկում, թե` լսում ես Ջիմիի ելույթը, ես էլ մտածում եմ` ինչ-որ բան այն չի եղել, մեկ էլ կողքիցս ինձ բզում են, ու ես տեսնում եմ իմ նկարը էկրաններին ու այդ ժամանակ Ջիմին երկարացնելով ասում է` «Տարվա վիքիպեդիստ» է ճանաչվում ու անունս է ասում: Խառնվել էի, չգիտեի` ինչ պիտի անեմ, հետո գնացի բեմ ու ստ ացա մրցանակս: 

Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների քանակը գերազանցում է 182 հազարը, ընդլայվում է խմբագրողների կազմը

Ներկայում հոդվածների քանակը 182 հազար է: Մենք հիմա թվերի վրա չենք ֆիքսվում, այլ մտածում ենք որակի մասին: Մեկ այլ ցուցանիշ էլ կա Վիքիպեդիայում, որն այնքան էլ լավ չէ Հայաստանում` օգտվելու քանակն է: Դա նշանակում է, որ գրված հոդվածքների մի մասն այնքան էլ չի ընթերցվում, ու մենք պետք է աշխատենք հոդվածների վրա, որոնք պահանջված են: Ամենակարևորը կրթական նյութերն են. դրա համար մենք նախաձեռնել ենք «Վիքին սիրում է գիտությունը» շարքը, ցանկերն առկա են:

Վիքիպեդիան ոչ տեղյակ մարդու համար շատ հարմարավետ աղբյուր է: Ընդլայնվել է նաև խմբագրողների թիվն ու շրջանակը: Ներկայում Վիքիպեդիայի հայալեզու էջն ունի 40 հազար գրանցված խմբագիրներ, որոնցից 600-ն ակտիվ են: 
Վիքիճամբարները շատ ազդեցին խմբագրողների թվի ավելացման վրա: Կան երեխաներ, ովքեր տարվել են ու հիմա իրենք ակտիվ վիքիպեդիստ են, բայց կան մասնակիցներ էլ, ովքեր խմբագրում են ճամբար գալու համար: Ես համոզված եմ, որ որոշ ժամանակ հետո այդ երեխաների համար էլ սովորույթ կդառնա խմբագրելը: 
Բացի այդ, ճամբարի գաղափարն այնքանով է լավ, որ երեխաներ ին բոլորն են հետևում. ծնողները, ուսուցիչները:

Մենք երկու դասընթաց ենք իրականացրելՀայաստանի գյուղական բնակավայրերի և Լիբանանից ժամանած ուսուցիչների համար:

Ի ուրախություն ինձ` մեր գյուղական բնակավայրերի ուսուցիչները լավ պատրաստված են ու պատրաստակամ: Նրանք, մասնակցելով ճամբարին, իրենց աշակերտներին ևս տեղեկացրել են վիքինախագծերի մասին ու բարձրացրել հետաքրքրվածությունը: Գյուղական բնակավայրերում կարևոր է նաև Վիքիակումբների գործունեությունը: Մարդիկ զբաղմունք չունեն և երեկոյան հավաքվելով կարևոր գործ են կատարում թե իրենց, թե օնլայն հանրագիտարանից օգտվողների համար:

Մարդն իր գիտելիքների 75 տոկոսն ստանում է գործը կատարելով: Եթե իրենք են գրում, լեզուն, մտքերը շարադրելը բարելավվում է, թարգմանում են, թարգմանչական հատկություններն են զարգանում: Խմբագրողը շատ օգուտներ է քաղում:
Ես այս 5 տարիներին բավականին բարելավել եմ իմ անգլերենը: 

Հայկական ու համամարդակային թեմաների ներկայացվածությունը Վիքիպեդիայում

Հայկական թեմաները բավականին լավ վիճակում են, մենք Ցեղասպանության տարելիցին նվիրված միամսյակ կազակերպեցինք, հետո հանրագիտարանները բոլորը թվայնացվել են ու դրված են Վիքիդարանում: Մենք դրանք առաջարկել ենք ուսանողներին ու աշակերտներին, որ տեղափոխեն Վիքիպեդիա ու վիքիֆիկացնեն: Օտար երկրներին վերաբերող թեմաները հայերենով ևս վատ վիճակում չեն, բավականին լավ վիճակում են աշխարհագրական ուղղվածության հոդվածները, ներկայում զարգանում են կենսաբանության, հոգեբանության, բժշկության, ֆիզիկայի մասին հոդվածները, քանի որ ունենք լավ խմբագրողներ այդ ոլորտներում: Արաբական երկրների հետ կապված հոդվածների ուղղությունը ևս լավ վիճակում է:

Հայկական բովանդակությունն այլ լեզուներով տարածելու առումով էլ մասնակցում ենք երկրների միջև անցկացվող մրցույթների, որոնց ժամանակ փոխանակվում ենք հոդվածներով ու պատրատում դրանց տարբերակները մեր մայրենի լեզուներով: Մի քանի երկրների հետ մրցույթներ են անցկացրել, մենք գրել ենք նրանց մասին, նրանք` մեր մասին: Այդ դեպքերում հոդվածների ռուսերեն ու անգլերեն տարբերակը պետք է լինի, որպեսզի հասկանալի լինի այլ երկրների վիքիպեդիստների համար: 
Բացի այդ, բոլոր երկրներում շատ լավ ընկերներ ունեմ, եթե մրցույթ էլ չի, որ թեման ուզում եմ, մեյլով գրում են, թարգմանում են:

Համամարդկային կրթական նյութերի կարիք, իհարկե, միշտ կա:  Վիքիպեդիայի խմբագրողների շարժումը քաղաքականապես չեզոք է ու համամարդկային արժեքները նրանց համար շատ կարևոր են, դրա համար կարևորում են ցեղասպանության թեմաների լուսաբանումը, որ իրենց սերունդներին ճիշտ դաստիարակեն, երկրորդ Հիտլեր չառաջանա:

Ապագայի ծրագրեր

Ինչպես գիտեք, Լիբանանում ճամբար անցկացրեցինք, որին մասնակցեցին մեր համայքնի տարբեր ներկայացուցիչներ: Լիբանանի ճամբարը արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման համար էր, մասնակցում էին արևմտահայեր, այստեղից այն երեխանեը, ովքեր օգտավետ են վիքիշարժմանը կամ շատ խմբագրումներ ունեն, նրանցից մի քանիսին էինք մեզ հետ տարել: Գալիք տարի Գյուլբենկյան հիմնադրամի հետ նախագիծ ունենք Ֆրանսիայում ճամբար անցկացնելու և, դա լսելով, Ֆրանսիայի մասնաճյուղի ղեկավարն ինձ իր օգնությունն է առաջարկել: Նրանք պատրաստ են թե ֆինանսական, թե այլ ռեսուրսներով աջակցել: Ֆրասնիայում էլ կակտիվացնենք արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացումը: Երբ միանա մասնաճյուղն ու ֆրասիացիներ էլ մասնակցեն, ավելի արդյունավետ կլինի, ֆրանսերով Հայաստանի մասին նյութերը կավելանան` չնայած, որ այդ լեզվով նյութերի վիճակը մեզ մոտ լավ է:

Բացի այդ` Ֆրանսիայից հետաքրքիր առաջարկ են արել, որ ուզում են Հայոց ցեղասպանության թեմայով Հաքաթոն անցկացնել ու մեզանից ուզել են ցեղասպանության մասին հոդվածները:

Այս տարի «Վիքին սիրում է գիտությունը» մեծ թափ է առնելու, մրցանակներ կսահմանենք, որ մեծահասակներն էլ ակտիվանան: Էապես ներդրում ունեցած խմբագրողներին հնարավորություն կտանք մասնակցել Վիքիմանիային, որը կայանալու է Իտալիայում: 

Սեպտեմբերին կմեկնարկի «Վիքին սիրում է հուշարձանները» նախագիծը, և ես կոչ եմ անում, որ բոլորը միանան, քանի որ նախագիծը նաև սոցիալական ուղղվածության է: Մենք անցյալ տարի շատ տխուր երևույթների հանդիպեցինք, որ հուշարձաններն անմխիթար վիճակում են, կողքերը աղտոտված են: Այսինքն` այս ծրագիրը նաև խնդիրների մասին է բարձրաձայնում:

Բացի հուշարձանների նկարներից, կոչ եմ անում այլ նկարներով ևս համալրել Վիքիդարանը: Բոլոր լուսանկարիչները, ովքեր ունեն լավ նկարներ, թող նվիրեն Վիքիպեդիայում ազատ տեղադրելու համար: Մենք հասարակական գործիչների լավ լուսանկեր շատ չունենք, նրանց ժառանգները կարող են օգնել այդ հարցում: Ի վերջո,
կարևոր է, երբ տեքստին զուգահեռ նաև նկարներ են տեղադրված լինում, ինֆորմացիան ավելի ընկալելի է դառնում:

Մի հետաքրքիր տեղեկություն հայտնեմ` Սադամ Հուսեյնի լուսանկարիչը հայ է եղել, և մենք ունենք նախնական պայմանավորվածություն, որ ինքը նվիրելու է իր լուսանկարները Վիքիպեդիայում ազատ տեղադրելու համար:

Առաջիկայում մի շարք անակնկալներ կլինեն, որոնց մասին դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել: Բայց խոստանում եմ` կրկին կունենանք նախագծեր, որոնք կլինեն ուսանելի այլ վիքիհամայնքների համար:

Հ.Գ. գեղեցիկ պատահականությամբ օգոստոսի 26-ին Սուսաննա Մկրտչյանի ծննդյան օրն է: 

 

Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»