Աննա Խանչալյան.«Բարկացած չեմ, պարզապես չեմ սիրում անտեղի խոստում տվողներին»
LifestyleBravo.am-ը գրում է.
Աննա Խանչալյանն օրերս իր մայրիկի եւ ընկերուհու հետ վերադարձել է Երեւան, իսկ առիթը “Հայաստանի ձայնը 2”-ի մասնակիցների համերգն էր: Նախագծի հաղթողը BRAVO.am-ին պատմել է, որ մայրն առաջին անգամ ներկա է եղել իր երեւանյան ելույթին.“Այդ պատճառով ինձ համար պատասխանատու օր էր, կարեւորը՝ նրան շատ է դուր եկել մթնոլորտը: Երեք երգից մեկն ընտրել էի Հայկոյի կատարած “Կյանքի խաչվող ուղիներում” հայտնի գործը: Երբ գլխավոր փորձին երգեցի, մասնակիցները զարմացել էին իմ ընտրության վրա, բայց ես իմ ընտրությանը լուրջ էի վերաբերել եւ սիրով կատարեցի”:
19-ամյա Աննան այս ամառն անց է կացրել Վրաստանում` ավագ քրոջ հետ երգելով ջազ-ակումբներում, նաեւ հյուրընկալել է իր երեւանյան ընկերուհիներին.“Քանի որ առաջին անգամ էին Թբիլիսիում, նրանց ցույց տվեցի հայտնի ու իմ սիրելի վայրերը: Մեկ շաբաթ մեր տանը մնացին, միասին շատ ուրախ ու հաճելի ժամանակ անցկացրինք”,-պատմել է նա եւ հավելել, որ գրեթե ամեն երեկո Թբիլիսիում հեծանիվ ու չմուշկ է վարում:
Շարունակությունը` այստեղ:
