Ереван, 07.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США Самый богатый человек в мире признал, что деньги не приносят счастья Армения – на обложке французского журнала Le Courrier de l’Atlas Давид Хачатрян – чемпион Европы по стрельбе Архиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арест Глава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничества Копыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа» Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧ В Норвегии начали расследование против экс-премьера из-за досье Эпштейна В Армению прибыла большая делегация из США


Սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերն այս տարի կտրամադրվեն Գյումրու բուհերին

Общество

 ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ուսումնական հաստատությունների սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության հանձնաժողովի այս տարվա անդրանիկ նիստը, որը վարել է նախարար Արմեն Աշոտյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, Արմեն Աշոտյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա հիմնական առաջնահերթությունները:

«ՀՀ կառավարությունը յուրաքանչյուր տարի պետպատվերի 70 տեղ է հատկացնում սփյուռքահայ այն դիմորդներին, ովքեր ցանկություն են հայտնել ՀՀ բուհերում սովորել հայագիտական ուղղվածության մասնագիտություններով: Այս ծրագրի նպատակը ոչ այնքան վերոնշյալ երիտասարդներին անվճար կրթություն տալու հնարավորությունն է, որքան հայապահպանության խնդիրը: Հետևաբար, ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով պետք է առաջնահերթությունը տրվի այն համայնքների դիմորդներին, որտեղ առկա է հայապահպանության լրջագույն խնդիր: Խոսքը նախևառաջ մանկավարժական կադրերի պատրաստմանն է վերաբերում, բայց առկա են նաև համայնքի զարգացմանը նպաստող այլ մասնագիտական  գործունեության խնդիրներ:

Գաղտնիք չէ, որ դժվար է բարձր գնահատել այս ծրագրի արդյունավետությունը:  Չնայած, որ ամեն տարի մեծ է սփյուռքահայ դիմորդների թիվը, սակայն հետադարձ կապը համայնքների հետ փաստում է, որ, ցավոք, այդ երիտասարդների զգալի մասը չի վերադառնում հայրենի գաղթօջախներ: Հետևաբար, այսուհետ պետք է ավելի արդյունավետ աշխատել համայնքների հետ. վերջիններս պետք է իրենք շահագրգիռ լինեն, որ ՀՀ բուհեր ընդունվեն այն երիտասարդները, ովքեր կվերադառնան համայնքներ` աշխատելու: Հակառակ պարագայում, պետական նշանակության այս կարևոր հայապահպանական ծրագիրը վերածվում է կրթական միգրացիոն ծրագրի, որը բնավ էլ պետության նպատակը չէ»,-նշել է Արմեն Աշոտյանը` հանձնարարելով համապատասխան ստորաբաժանմանը խստացնել սփյուռքահայ դիմորդներին ներկայացվող պահանջները, այն է` ստեղծել իրավական հիմք, որպեսզի այն պայմանագրային բազան, որը ներկայումս օգտագործվում է ՀՀ բուհերում պետպատվերով նպատակային կրթություն ստացող երիտասարդների համար, համապատասխան փոփոխություններով հանդերձ կիրառելի լինի նաև սփյուռքահայ դիմորդների համար:

«Վերոնշյալ փոփոխության դեպքում այն երիտասարդները, ովքեր հուսախաբ են անում իրենց համայնքին և չեն կատարում իրենց պարտավորությունները, ստիպված կլինեն փոխհատուցել իրենց վրա ծախսված պետական գումարները` դրանով բարձրացնելով իրենց պատասխանատվության աստիճանը»,-նշել է Արմեն Աշոտյանը` ընդգծելով, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս սփյուռքահայ ուսանողների պետպատվերի տեղերը տրամադրելու են Գյումրու բուհերին: «Այս նախաձեռնության նպատակն է` մի կողմից նվազեցնել կրթական միգրացիայի ռիսկերը, մյուս կողմից աջակցել Գյումրիու մ ուսանողական կրթական կենտրոնների կայացմանը, և երրորդ` բարձրացնել հայրենաճանաչության բաղադրիչը, քանի որ Գյումրին մեր երկրի կարևորագույն կրթական կենտրոններից է»,-նշել է նախարարը` հիշեցնելով, որ այն դիմորդները, ովքեր ուզում են կրթություն ստանալ ոչ հայագիտական մասնագիտությունների գծով, պետք է գիտելիքների ստուգում անցնեն մրցութային հիմունքով:

«Պետությունը շահագրգիռ է օտարերկրյա ուսանողների  թվի աճով, և պետք է անել հնարավորը, որ ՀՀ բուհերում սովորել ցանկացողների թիվը մեծանա` չնայած վերջին տարիներին այն հաստատապես աճի միտում ունի»,-նշել է նախարարը` հանդիպման մասնակիցներին տեղեկացնելով, որ սիրիաահայ ուսանողների համար տարվող սոցիալական քաղաքականությունը մնալու է նույնը, ինչ նախորդ տարի:

«Սիրիահայ դիմորդների համար այս տարի ևս պահպանվելու է վարձավճարների նույն չափը, ինչ տեղացի ուսանողների համար: Սիրիահայ մեր հայրենակիցները շարունակում են մնալ նույն ծանր վիճակում, որոնց պետությունը  պարտավոր է օգնել»,-նշել է նախարարը` հանդիպմանը մասնակից բուհերի ներկայացուցիչներին հորդորելով ճկուն քաղաքականություն որդեգրել այս հարցում, այն է` աջակցություն ցուցաբերել սիրիահայ դիմորդների  փաստաթղթերի ընդունման գործընթացում և անհարկի բյուրոկրատական քաշքշուկներ չստեղծել:

Ներկայումս շարունակվում է 2015-16 ուստարում ՀՀ ուսումնական հաստատություններ դիմած սփյուռքահայ և օտարերկրյա դիմորդների ընդունելության գործընթացը:

 

WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеПоздравляю Вас с днём рождения, господин генерал. полковник запаса Вооружённых сил РА Артом СимонянАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаПремия за “укрепление братства” или “карт-бланш на геноцид”? Общественность требует отменить присуждение премии Zayed Award Алиеву и Пашиняну В Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»О невозможности оплаты услуг операторов связи через Idram и о сложившейся ситуацииМинистр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииКогда корпоративная социальная ответственность становится движущей силой развития бизнеса: Лала БахшецянВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Сегодня день рождения Генрика Кочаряна, героически защищавшего границы Родины на подступах к селу Тех.Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность США«У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов В Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыАрмавир сказал «нет» расколу Армянской Апостольской Церкви (Фото, видео) «Европа не придёт нас спасать»: Арман Гукасян о реальной политике Все приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Арцах уничтожен, очередь за Сюником: от этнической чистки к выдавливанию армян. Сурен Суренянц Бывший министр обороны РА: в рамках сотрудничества с Россией Армения получала оружие по льготным ценам и даже бесплатно Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Конференция «Комитета по защите Армянской Апостольской Церкви и христианства» в Братиславе Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБ